Պարոն դերձակ
անունը Սեդրակ,
կը կարէ շապիկ
եւ տաբատ…
Ասեղ, մատնոց եւ մկրատ,
ճերմակ շապիկ, լայն տաբատ…
Ասեղ, մատնոց եւ մկրատ,
ճերմակ շապիկ, նեղ տաբատ…
Ասեղ, մատնոց եւ մկրատ,
ճերմակ շապիկ, լայն տաբատ…
Ասեղ, մատնոց եւ մկրատ,
ճերմակ շապիկ, նեղ տաբատ…
Ասեղ, մատնոց եւ մկրատ,
ճերմակ շապիկ, ծակ տաբատ…
Պարոն դերձակ
անունը Սեդրակ,
կը կարէ բաճկոն,
բաճկոնակ…
Ասեղ, մատնոց եւ մկրատ,
բաճկոն, բաճկոնակ, տասը կոճակ…
Ասեղ, մատնոց եւ մկրատ,
բաճկոն, բաճկոնակ, տասը օղակ…
Ասեղ, մատնոց, թելակար,
ասեղ, մատնոց, մաքուր կար,
օձիք, թեզանիք, տասը կոճակ,
օձիք, թեզանիք, տասը օղակ, չը՛րթ…