մանկավարժական աղբիւրներ արեւմտահայերէնով

Սանդուխ՝

Փիլիպպոսը ո՞վ է

Պօղոսը դպիր է,
Պետրոսն ալ դպիր է…
Մատթէոսը դպրապետ է,
իսկ Մարկոսը սարկաւագ է…

Պօղոսը դպիր է,
Պետրոսն ալ դպիր է…
Մատթէոսը դպրապետ է,
իսկ Մարկոսը սարկաւագ է…
Զաքէոսը հայր սուրբ է,
Թադէոսը տէր հայր է,
Ստեփանն ալ ժամկոչ է…

Զանգակին պարա՛նը կը քաշէ…

Պօղոսը դպիր է,
Պետրոսն ալ դպիր է…
Մատթէոսը դպրապետ է,
իսկ Մարկոսը սարկաւագ է…
Զաքէոսը հայր սուրբ է,
Թադէոսը տէր հայր է,
Ստեփանն ալ ժամկոչ է…
Պատարագը սկսեր է,
ժամկոչ Ստեփանը
խը՜ռ խըռ քնացեր է…

Զանգակին պարանը ո՞վ քաշէ…

Պօղոսը դպիր է,
Պետրոսն ալ դպիր է…
Մատթէոսը դպրապետ է,
իսկ Մարկոսը սարկաւագ է…
Զաքէոսը հայր սուրբ է,
Թադէոսը տէր հայր է,
Ստեփանն ալ ժամկոչ է…
Պատարագը սկսե՜ր, վերջացեր է,
ժամկոչ Ստեփանը
արթնցեր է…

Զանգակին պարանը քաշէ՜…

Պօղոս Պետրոս,
Մատթէոս Մարկոս,
Զաքէոս Թադէոս,
Ստեփանը հոս…

Պօղոս Պետրոս,
Մատթէոս Մարկոս,
Զաքէոս Թադէոս,
Ստեփանոս,
Փիլիպպոս…

Փիլիպպո՞սը ով է…

Պօղոսը դպիր է,
Պետրոսն ալ դպիր է…
Մատթէոսը դպրապետ է,
իսկ Մարկոսը սարկաւագ է…
Զաքէոսը հայր սուրբ է,
Թադէոսը տէր հայր է,
Ստեփանը ժամկոչ է,
Փիլիպպոսն ալ
գաւազանը փնտռող
պապիկն է…

Պօղոս Պետրոս,
Մատթէոս Մարկոս,
Զաքէոս Թադէոս,
Ստեփանոս,
գաւազանը բռնած
Փիլիպպոս…

Պօղոս Պետրոս,
Մատթէոս Մարկոս,
Զաքէոս Թադէոս,
Ստեփանոս,
Փիլիպպոս…

աւելին

Սանդուխ՝

Այլ նիւթեր՝

Զարդիս մատենաշար

Օ՜, ինչ աղուոր է եղեր Փանաման

Մանկապատանեկան վիպակ

Բարի եկար Նուրին

Սփիւռք մատենաշար

Հայ աղբրտիք

Արձակ ժողովածու

Մետաղէ երազներ

Վէպ