Ճերմակ շապիկ,
օձիք թեզանիք,
մէ՛կ կոճակ…
Ինչո՞ւ մէկ…
Հապա քանի՞…
Թող ըլլայ երկո՛ւ…
Ճերմակ շապիկ,
օձիք թեզանիք,
երկո՛ւ կոճակ…
Ինչո՞ւ երկու…
Հապա քանի՞…
Թող ըլլայ երե՛ք…
Եւ այլն…
եւ այլն…
ե՜ւ…
Ճերմակ շապիկ,
օձիք թեզանիք,
տասը կոճակ…
Ճերմակ շապիկ,
օձիք թեզանիք,
տասը օղակ…