մատի՜կ մատի՜կ,
մէկ հատ մատիկ՝
բթամատիկ…
մատի՜կ մատի՜կ,
երկու հատ մատիկ՝
բթամատիկ
եւ ցուցամատիկ…
մատի՜կ մատի՜կ,
երեք հատ մատիկ՝
բթամատիկ,
ցուցամատիկ
եւ միջնեմատիկ…
մատի՜կ մատի՜կ,
չորս հատ մատիկ՝
բթամատիկ,
ցուցամատիկ,
միջնեմատիկ
եւ մատնեմատիկ…
մատի՜կ մատի՜կ,
հինգ հատ մատիկ՝
բթամատիկ,
ցուցամատիկ,
միջնեմատիկ,
մատնեմատիկ
եւ ճկոյթ մատիկ…
եկա՜ն, եկա՜ն
հինգ հատ մատիկ…
եկա՜ն, եկա՜ն
սուսիկ փուսիկ ե՜ւ…
ղը՛տ ղըտի՛կ ըրին վզիկին՝
հի հի հի՜,
ղը՛տ ղըտի՛կ ըրին փորիկին՝
հա հա հա՜…
ծա՛փ ծա՛փ ծափիկով,
փիլաւ կ՚եփեմ կաթսայով…
շերեփ չկա՛յ,
դգալ չկա՛յ,
ես ալ կ՚ուտեմ մատիկներո՜վ…
դալար թաթիկ
ջո՛ւր բեր․
ես չե՛մ բերեր,
դո՛ւն բեր․
փիլաւ եփեմ,
դո՛ւն կեր,
դո՛ւն կեր,
դո՛ւն կեր…
փիլաւ կ՚եփեմ
բրի՛նձ չկայ…