կովի՛կ, կովի՛կ,
կթա՛ն կովիկ․
մամիկը կթէ կովիկը,
թոռնիկը խմէ կաթիկը․
կովի՛կ, կովի՛կ,
կթա՛ն կովիկ․
կաթի՛կ, կաթի՛կ,
համո՜վ կաթիկ․
նունիկը խմեց կաթիկը․
կաթի՛կ, կաթի՛կ,
համո՜վ կաթիկ․
արամիկը թափեց կաթիկը․
կաթի՛կ, կաթի՛կ,
անհա՛մ կաթիկ․
մայրիկը եկաւ բարկացաւ․
ո՞վ թափեց կաթիկը,
նունի՞կը, արամի՞կը․
մայրիկ ես չեմ թափողը,
առաւօտեան կաթիկը,
գիրքիս մէջի կովիկը,
եկաւ թափեց կաթիկը․
ինծի ըսաւ ալ մեծցար,
ինչո՞ւ կաթիկ խմես դուն,
ասկէ ետք մայրիկին պէս,
թէյ խմէ առաւօտուն․
այծիկ ունիմ ուլերով,
ի լի լի, դի լի լի․
կաթիկ կթեմ երգելով,
ի լի լի, դի լի լի․
կոտո՜շ, կոտո՜շ,
այծիկի կոտոշ․
կոտո՜շ, կոտո՜շ,
կովիկի կոտոշ․