այն ո՞վ է․․․
ամեն տեղը ծուռիկ մուռիկ,
կը քալէ կուզիկ մուզիկ․
ուղտը՝
ծուռիկ մուռիկ,
սապատը՝
կուզիկ մուզիկ․․․
ուղտ եմ, ուղտ եմ,
ուտեմ, ուտեմ,
խմեմ, խմեմ,
սապատիս մէջ պահեմ,
անապատին մէջ քալեմ․․․
քառասուն օր,
քառասուն գիշեր․․․
ուղտին հարցուցին․
« ուղտի՛կ, ուղտի՛կ,
վիզդ ինչո՞ւ ծուռիկ մուռիկ է»․
պատասխանեց․
« ինչու ո՞րտեղս շիտակ է »․
սապա՛տ, սապա՛տ,
խե՜ղճ սապատ․․․
սապա՛տ, սապա՛տ,
հսկա՜յ սապատ․․․
սապա՛տ, սապա՛տ,
զո՛յգ մը սապատ․․․
սապա՛տ, սապա՛տ,
բազմաթիւ սապատ․․․
սապա՛տ, սապա՛տ,
ո՞ւր է սապատ․․․
մրրիկ, մրրիկ, աւազամրրիկ,
աւազով խառն փոթորիկ,
ամեն տեղ
աւազի հատիկ․․․