այն ո՞վ է․․․
ճուլո՛ւմբ, ճուլո՛ւմբ,
ջուրին մէջը
ջո՛փ ջոփիկ․
բադի՛կ, բադի՛կ,
կարմիր տոտիկ,
ջուրին մէջը
ջո՛փ ջոփիկ․
սագի՛կ, սագի՛կ,
երկա՜ր վզիկ,
ջուրին մէջը
ջո՛փ ջոփիկ․
այն ո՞վ է․․․
բադի՞կ է, բադի՞կ է,
չէ՛, չէ՛, չէ՛․
սագի՞կ է, սագի՞կ է,
չէ՛, չէ՛, չէ՛․
կարապ է, կարապ է․
կարա՛պ, սագի՛կ
եւ բադի՛կ,
կը լողան
հարսի՛կ հարսի՛կ․
ալի՛ք ալի՛ք
պզտի՛կ ալիք․
պզտի՛կ ալիք,
խաղալիք․
ալի՛ք ալի՛ք
միջա՛կ ալիք․
միջա՛կ ալիք,
խնդալիք․
ալի՜ք ալի՜ք
հսկա՜յ ալիք․
հսկա՜յ ալիք,
վախնալի՜ք․
ալի՛ք ալի՛ք
ո՞ւր է ալիք․