այն ո՞վ է…
ծաղիկէ ծաղիկ կը թռչի,
փեթակ ունի բոյն չունի…
շուշան, մեխակ,
վարդ ,մանուշակ ե՜ւ…
շիփ շիտակ
դէպի փեթակ…
պատրաստածը անուշ է,
սակայն պոչիկը փուշ է․
մեղրը ուտեմ
մատիկ մատիկ,
չամիչը ուտեմ
հատիկ հատիկ…
համը տեսայ,
համը տեսայ,
պնակին տակը տեսայ…
տըզ…
պըզ…
տըզ տըզ…
պըզ պըզ…
տըզ պը՞զ…
տըզ պըզ…
ե՜ւ
վը՜զ… վը՜զ…
մեղուներու թագուհի,
թագ չունի,
հագուստ չունի…