մա՛զ, մա՛զ,
երկա՜ր մազ,
նունիկը ունի
երկա՜ր մազ․
սա՛զ, սա՛զ,
երկա՜ր սազ,
արամիկը ունի
երկա՜ր սազ․
նա՜զ, նա՜զ,
նա՜զ պար,
նունիկը կը պարէ
նա՜զ պար․
սա՛զ, սա՛զ,
ո՞ւր է սազ,
արամիկը չունի
երկա՜ր սազ․
մա՛զ, մա՛զ,
ո՞ւր է մազ,
նունիկը չունի
երկա՜ր մազ․
նազպար առանց տարազի՞․